16:27 17 նոյեմբերի, 2026Հայաստանում ավարտվեցին ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի 10-րդ խմբի խաղերը։
Վերջին՝ երրորդ տուրում, Հայաստանի Մ-17 հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մրցեց Լյուքսեմբուրգի հասակակիցների հետ։ Հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։
Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում, միմյանց հետ մրցեցին Իտալիայի և Ֆրանսիայի Մ-17 հավաքականները։ 1։0 հաշվով հաղթեցին իտալացիները։
10-րդ խմբում առաջին տեղը զբաղեցրեց Իտալիայի թիմը։ Երկրորդ տեղից որակավորման երկրորդ փուլի A լիգայի ուղեգիր նվաճեց Ֆրանսիայի հավաքականը։ Հայաստանի Մ-17 հավաքականը խմբում զբաղեցրեց երրորդ տեղը և պայքարը կշարունակի որակավորման երկրորդ փուլի B լիգայում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.