14:38  ,  14 նոյեմբերի, 2026

«Զվարթնոցում» մեծ շուքով դիմավորեցին Մ-18 ԵԱ կրկնակի չեմպիոն Վահե Սուքիասյանին եւ մյուս մեդալակիրներին (տեսանյութ)

«Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչները դիմավորել են Հունաստանի Կրետե կղզում անցկացված Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնությունում երկրորդ տարին անընդմեջ չեպիոնական տիտղոսը նվաճած միջազգային վարպետ Վահե Սուքիասյանին եւ թիմի մյուս անդամներին։

Վահե Սուքիասյանը 9 հնարավորից վաստակել էր 7,5 միավոր եւ կեսական միավոր գերազանցել հաջորդ երկու տեղերը գրաված ադրբեջանցի Թունար Դավուդովին եւ թուրք Ջան Դուրակին։

Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն:  ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news