11:04  ,  13 նոյեմբերի, 2026

Total Chess. Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է խաղացել Անիշ Գիրիի հետ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարի խմբային փուլի երկրորդ խաղափուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Նիդերլանդների առաջատար գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ։

Երկրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայկը սև խաղաքարերով պարտություն է կրել, սակայն պատասխան պարտիայում սպիտակներով առավելության է հասել նիդերլանդացի գրոսմայստերի նկատմամբ։

Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է Գ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Յորդեն վան Էնդրյու Հոնգի հետ։

Արոնյանի երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։

Լևոն Արոնյանը ընդգրկված է Ա խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուզջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։

Հաղթանակի համար մասնակիցները ստանում են 3 միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ 1 միավոր, իսկ պարտության դեպքում՝ 0 միավոր։

Երրորդ խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 13-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին։

Հայկ Մարտիրոսյանի մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print