11:04 13 նոյեմբերի, 2026Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարի խմբային փուլի երկրորդ խաղափուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Նիդերլանդների առաջատար գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ։
Երկրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայկը սև խաղաքարերով պարտություն է կրել, սակայն պատասխան պարտիայում սպիտակներով առավելության է հասել նիդերլանդացի գրոսմայստերի նկատմամբ։
Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է Գ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Յորդեն վան Էնդրյու Հոնգի հետ։
Արոնյանի երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։
Լևոն Արոնյանը ընդգրկված է Ա խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուզջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։
Հաղթանակի համար մասնակիցները ստանում են 3 միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ 1 միավոր, իսկ պարտության դեպքում՝ 0 միավոր։
Երրորդ խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 13-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին։
Հայկ Մարտիրոսյանի մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.