01:39  ,  13 նոյեմբերի, 2026

Ազգերի լիգա․ Իտալիան հաղթեց Ֆրանսիային, Անգլիան՝ Խորվաթիային, Իսպանիան՝ Չեխիային (տեսանյութ)

Ֆուտբոլի Ազգերի լիգայում ընթանում են խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպումները։

A լիգայի առաջին խմբում Իտալիայի հավաքականն ընդունեց ֆրանսիային եւ հասավ կամային հաղթանակի 3:1 հաշվով։ Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն։

A լիգայի երրորդ խմբում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան հյուրընկալվեց չեխերին եւ հաղթեց 2:0 հաշվով։

Նույն խմբում Անգլիայի թիմը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2:1 հաշվով ուժեղ էր Խորվաթիայից։

C լիգայի երկրորդ խմբում Չեռնոգորիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Լատվիային եւ ապահովեց B լիգայի ուղեգիր։

Հայաստանի թիմն այս խմբում երրորդն է եւ հաջորդ տարի էլ կխաղա C լիգայում։

Ազգերի լիգա, 5-րդ տուր

A լիգա, առաջին խումբ

Իտալիա - Ֆրանսիա՝ 3:1 (տեսանյութ)

Ֆրանչեսկո Էսպոզիտո, 26, 75, 11մ, Դավիդե Ֆրատեզի, 63 - Մայքլ Օլիսե, 10

Թուրքիա - Բելգիա՝ 1:2 (տեսանյութ)

Արդա Գյուլեր, 20 - Կեւին Դե Բրույնե, 27, Շառլ Դե Կետելարե, 30

A լիգա, երրորդ խումբ

Չեխիա - Իսպանիա՝ 0:2 (տեսանյութ)

Ալեքս Բաենա, 39, 11մ, Մարկ Պուբիլ, 90+6

Հեռացում՝ Լադիսլավ Կրեյչի (Չեխիա), 72

Անգլիա - Խորվաթիա՝ 2:1 (տեսանյութ)

Մորգան Ռոջերս, 24, Հարի Քեյն, 64, 11մ - Պետար Սուչիչ, 59

C լիգա, երկրորդ խումբ

Հայաստան - Կիպրոս՝ 1:1

Արթուր Ղարիբյան, 58 - Յասոնաս Պիկիս, 9

Չեռնոգորիա - Լատվիա՝ 2:1

Նիկոլա Կրստովիչ, 70, Դուշան Վուկովիչ, 90+1 - Դենիս Մելնիկ, 72

Հեռացում՝ Ստեֆան Սավիչ (Չեռնոգորիա), 57, երկրորդ դեղին քարտ

C լիգա, առաջին խումբ

Ալբանիա - Ֆինլանդիա՝ 2։0

Էռնեստ Մուչի, 35, Ռեյ Մանայ, 50

Հեռացում՝ Միրո Տենյո (Ֆինլանդիա), 67

Սան Մարինո - Բելառուս՝ 0:2

Կիրիլ Գոմանով, 13, Արտյոմ Կոնցեւոյ, 17

Հեռացում՝ Ալեքսանդր Զվիրեպա (Բելառուս), 90+3, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում