12:06  ,  13 նոյեմբերի, 2026

Կվարացխելիան՝ Դվալիշվիլիին․ Ամբողջ աշխարհին ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել վրացի եւ տղամարդ

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան արձագանքել է խառը մենամարտերի PFL-ի թեթևքաշային չեմպիոն, ռուսաստանցի Ուսման Նուրմագոմեդովի՝ UFC-ի նախկին չեմպիոն, վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլիի վրա հարձակմանը։

«Մերաբ, Սաբա։ Շնորհակալություն։ Ես քեզ հետ եմ և աջակցում եմ քեզ։ Դու ևս մեկ անգամ ամբողջ աշխարհին ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել վրացի, տղամարդ և իսկական մարդ։

Ի տարբերություն նրանց, ովքեր վախկոտ, գաղտագողի, անազնիվ և անարդարացիորեն փորձում էին նվաստացնել քեզ, իսկական տղամարդիկ այդպես չեն վարվում։ Եվ անկախ նրանից, թե ինչ են փորձում, նրանք ոչ մի արդյունքի չեն հասնի: Նրանք երբեք հաջողության չեն հասնի վրացիների դեմ»,- գրել է Կվարացխելիան Ինստագրամում։

Հիշեցնենք, որ Ուսման Նուրմագոմեդովը իր մի քանի թիմակիցների հետ հարձակվել էր Մերաբ Դվալիշվիլիի վրա Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում։ Նրան ձերբակալել են իրավապահ մարմինները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news