12:06 13 նոյեմբերի, 2026Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան արձագանքել է խառը մենամարտերի PFL-ի թեթևքաշային չեմպիոն, ռուսաստանցի Ուսման Նուրմագոմեդովի՝ UFC-ի նախկին չեմպիոն, վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլիի վրա հարձակմանը։
«Մերաբ, Սաբա։ Շնորհակալություն։ Ես քեզ հետ եմ և աջակցում եմ քեզ։ Դու ևս մեկ անգամ ամբողջ աշխարհին ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել վրացի, տղամարդ և իսկական մարդ։
Ի տարբերություն նրանց, ովքեր վախկոտ, գաղտագողի, անազնիվ և անարդարացիորեն փորձում էին նվաստացնել քեզ, իսկական տղամարդիկ այդպես չեն վարվում։ Եվ անկախ նրանից, թե ինչ են փորձում, նրանք ոչ մի արդյունքի չեն հասնի: Նրանք երբեք հաջողության չեն հասնի վրացիների դեմ»,- գրել է Կվարացխելիան Ինստագրամում։
Հիշեցնենք, որ Ուսման Նուրմագոմեդովը իր մի քանի թիմակիցների հետ հարձակվել էր Մերաբ Դվալիշվիլիի վրա Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում։ Նրան ձերբակալել են իրավապահ մարմինները։
Full footage of the scuffle between Usman Nurmagomedov and Merab Dvalishvili https://t.co/SGJzkQdFif
— Red Corner MMA (@RedCorner_MMA) November 11, 2026
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.