17:24  ,  12 նոյեմբերի, 2026

Մախաչեւն աջակցել է Նուրմագոմեդովին, որին ձերբակալել են Աբու Դաբիում

Խառը մարտարվեստների (MMA) կիսամիջին քաշային կարգում UFC չեմպիոն Իսլամ Մախաչևը աջակցել է PFL-ի թեթևքաշային չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովին, որն Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում թիմակիցների հետ հարձակվել էր UFC նախկին չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլիի վրա։

«Նրանք, ովքեր հիմա դատապարտում են Ուսմանին և տղաներին, վիրավորանքներ են գրում նրանց հասցեին, ինչո՞ւ էին լռում, երբ Մերաբը առանց որեւէ առիթի հարվածել էր դաղստանցի ըմբիշի և վիրավորել նրա պատիվը։ Տղամարդը մոտեցել էր նրան առանց որևէ չարամիտ մտադրության։ Այսօր տեղի ունեցածը Մերաբը սկսել է իր հայրենիքում՝ թույլ տալով իրեն հարվածել հյուրին և անպատվել»,- Ինստագրամում գրել է Մախաչեւը։

Ուսման Նուրմագոմեդովը միջադեպից հետո ձերբակալվել էր։ Նրան սպառնում է տուգանք կամ պայմանական ազատազրկում։


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում