14:22  ,  12 նոյեմբերի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդը» կհեռացնի գլխավոր մարզիչին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնել անգլիացի Մայքլ Քերիկին, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Սպասվում է, որ նրան կփոխարինի ԱՄՆ-ի հավաքականի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետիոն։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միավորով 18-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print