17:10  ,  10 նոյեմբերի, 2026

Ջերարդ. Յամալը կարող է հասնել Ռոնալդուի եւ Մեսիի մակարդակին

Անգլիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը կարծիք է հայտնել, թե գործող ֆուտբոլիստներից ով կարող է հասնել արգենտինացի Լիոնել Մեսիի («Ինտեր Մայամի») եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի («Ալ Նասր») մակարդակին։

«Լամին Յամալն ունի Ռոնալդուի եւ Մեսիի մակարդակի հասնելու ներուժ։ Նա այն խաղացողն է, որը հիմա ունի անհրաժեշտ բոլոր որակները։ Կարելի է հիշել Մբապեին եւ Հոլադին, բայց հենց Յամալը մի գլուխ բարձր է մյուսներից իր տարիքում։ Նա միակն է, ով կարող է առաջիկայում հասնել Մեսիի եւ Ռոնալդուի մակարդակին»,- Ջերարդի խոսքը մեջբերում է The Touchline-ը։

Լամին Յամալն Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print