Հունաստանի Կրետե կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում արդեն անցկացվել է 6 խաղափուլ։
Հայաստանը ներկայացնում են 58 շախմատիստներ։
Մինչեւ 8 տարեկան պատանիների խմբում Ռաֆայել Զաքարյանը ունի 5.5 միավոր եւ գտնվում է 2-րդ հորիզոնականում։
Մինչեւ 18 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Վահե Սուքիասյանն ունի 5 միավոր եւ կիսում է 2-3-րդ հորիզոնականները։
Մինչեւ 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը ունի 5 միավոր եւ կիսում է 2-6-րդ հորիզոնականները։
Մինչեւ 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 5 միավոր եւ կիսում է 3-5-րդ հորիզոնականները։
Մինչեւ 12 տարեկան պատանիների խմբում Հարություն Դերմենջյանը ունի 5 միավոր եւ կիսում է 2-5-րդ հորիզոնականները։
Մինչեւ 10 տարեկան պատանիների խմբում Սամվել Մովսիսյանն ունի 5 միավոր եւ կիսում է 3-8-րդ հորիզոնականները։
Առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ։
7-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 10-ին Հայաստանի ժամանակով 17։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի 
14:03 , 10 նոյեմբերի 
13:04 , 10 նոյեմբերի 
12:32 , 10 նոյեմբերի
12:02 , 10 նոյեմբերի
11:01 , 10 նոյեմբերի
10:18 , 10 նոյեմբերի
10:02 , 10 նոյեմբերի
09:07 , 10 նոյեմբերի