15:13  ,  10 նոյեմբերի, 2026

Պատանեկան ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները 6-րդ տուրից հետո

Հունաստանի Կրետե կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում արդեն անցկացվել է 6 խաղափուլ։

Հայաստանը ներկայացնում են 58 շախմատիստներ։

Մինչեւ 8 տարեկան պատանիների խմբում Ռաֆայել Զաքարյանը ունի 5.5 միավոր եւ գտնվում է 2-րդ հորիզոնականում։

Մինչեւ 18 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Վահե Սուքիասյանն ունի 5 միավոր եւ կիսում է 2-3-րդ հորիզոնականները։

Մինչեւ 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը ունի 5 միավոր եւ կիսում է 2-6-րդ հորիզոնականները։

Մինչեւ 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 5 միավոր եւ կիսում է 3-5-րդ հորիզոնականները։

Մինչեւ 12 տարեկան պատանիների խմբում Հարություն Դերմենջյանը ունի 5 միավոր եւ կիսում է 2-5-րդ հորիզոնականները։

Մինչեւ 10 տարեկան պատանիների խմբում Սամվել Մովսիսյանն ունի 5 միավոր եւ կիսում է 3-8-րդ հորիզոնականները։

Առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ։

7-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 10-ին Հայաստանի ժամանակով 17։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print