22:59  ,  8 նոյեմբերի, 2026

«Ինտերը» պարտության մատնեց «Կոմոյին»

Իտալիայի Ա Սերիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերը» հյուրընկալեց «Կոմոյին» եւ հաղթեց 2:0 հաշվով։

Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմից աչքի ընկան 21-ամյա իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն եւ 29-ամյա ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին։

«Ինտերը» 28 միավորով երկրորդն է, «Կոմոն» 5-րդն է՝ 23 միավոր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ինտեր» - «Կոմո»՝ 2:0

Ֆրանչեսկո Էսպոզիտո, 12, Մարկուս Տյուրամ, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում