22:31 8 նոյեմբերի, 2026Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» մրցեց «Աստոն Վիլայի» հետ եւ պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 4:4։
Առաջին երկու գոլերը հյուրերը խփեցին 2-րդ եւ 4-րդ րոպեներին։ Մանչեսթերյան թիմը Պրեմիեր լիգայում հակառեկորդ գրանցեց՝ երկու գոլ բաց թողնելով առաջին չորս րոպեում։
Մինչեւ ընդմիջում դաշտի տերերը կարողացան հավասարեցնել հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսում իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը եւս երկու գոլ խփեց:
Ավելացված ժամանակում մանչեսթերյան թիմին հաջողվեց երկու գոլ խփել։
«Աստոն Վիլան» 13 միավորով 10-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 8 միավոր եւ 18-րդն է։
Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Աստոն Վիլա»՝ 4:4 (տեսանյութ)
Բրունու Ֆերնանդեշ, 16, 11մ, Յուրի Տիլեմանս, 44, Ջոշուա Զիրկզեե, 90+2, Պատրիկ Դորգու, 90+6 - Ալիսոն, 2, Նիկոլաս Ջեքսոն, 4, Ջոն Մաքգին, 48, 11մ, Լեոն Գորեցկա, 53
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.