19:22  ,  8 նոյեմբերի, 2026

Մանուել Նոյերը չի խաղա 2 ամիս

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 40-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը աջ ոտնաթաթի ջլային վնասվածք է ստացել «Մանյցի» դեմ Բունդեսլիգայի 9-րդ տուրի խաղում (2:1), հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գերմանացի ֆուտբոլիստը առնվազն մինչեւ հունվար չի կարողանա դուրս գալ խաղադաշտ, հաղորդում է ֆուտբոլային ինսայդես Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մանուել Նոյերը «Բավարիայի» կազմում Բունդեսլիգայի հանդիպման մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստն է՝ 40 տարեկան եւ 225 օրական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում