Աշխարհի առաջին ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը Փարիզի «Մասթերս» մրցաշարում մեկնարկեց երկրորդ շրջանից եւ պարտվեց աշխարհի 24-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիին՝ 7:6 (7:5), 6:2։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 42 րոպե։ Մուզետիի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 47-րդ ռակետ, ֆրանսիացի Լյուկա վան Աշը։
Աշխարհի 25-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը երկրորդ շրջանում 3:6, 4:6 հաշվով պարտվեց աշխարհի 49-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 13 րոպե։
Նունու Բորժեշը երրորդ շրջանում կմրցի պերուացի Իգնասիո Բուսեի հետ, որը պայքարից դուրս է թողել ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,3 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:41 , 4 նոյեմբերի
22:19 , 4 նոյեմբերի
22:10 , 4 նոյեմբերի
21:07 , 4 նոյեմբերի
20:14 , 4 նոյեմբերի
20:01 , 4 նոյեմբերի
19:07 , 4 նոյեմբերի
18:03 , 4 նոյեմբերի
17:11 , 4 նոյեմբերի
16:02 , 4 նոյեմբերի