22:19 4 նոյեմբերի, 2026Աշխարհի առաջին ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը Փարիզի «Մասթերս» մրցաշարում մեկնարկեց երկրորդ շրջանից եւ պարտվեց աշխարհի 24-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիին՝ 7:6 (7:5), 6:2։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 42 րոպե։ Մուզետիի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 47-րդ ռակետ, ֆրանսիացի Լյուկա վան Աշը։
Աշխարհի 25-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը երկրորդ շրջանում 3:6, 4:6 հաշվով պարտվեց աշխարհի 49-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 13 րոպե։
Նունու Բորժեշը երրորդ շրջանում կմրցի պերուացի Իգնասիո Բուսեի հետ, որը պայքարից դուրս է թողել ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,3 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.