13:09  ,  3 նոյեմբերի, 2026

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» խաղացողին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» իտալացի պաշտպան Ալեսանդոր Բաստոնիի ծառայութուններով, հաղորդում է Sky Sport-ը։

Միլանյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ակնկալում է մոտ 70 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

Այս տարվա ամռանը Բաստոնիի տրանսֆերը տեղի չէր ունեցել «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի բացասական որոշման պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում