Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի չորրորդ տուրի արտագնա հանդիպումից առաջ դիմել է Եվրոպայում բնակվող հայ երկրպագուներին։
«Եվրոպայում ապրող մեր սիրելի հայրենակիցներ, հայեր ջա՛ն, Պորտուգալիայի Լեյրիա քաղաքում նոյեմբերի 5-ին՝ ժամը 20:00 (Պորտուգալիայի ժամանակով) մեկնարկելիք ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրի «Տորենս» - «Արարատ-Արմենիա» հանդիպմանը մենք ունենք ձեր աջակցության կարիքը։
Դուք կարող եք միանալ Հայաստանից ժամանող մեր երկրպագուներին։
Մեր հայրենակիցների համար տրիբունայում նախատեսված տոմսերը կարող եք գնել հետևյալ հղումով՝ https://2ticket.pt/torreense-visitantes/events-list?lang=en
Մենք գալիս ենք Պորտուգալիա՝ պայքարելու և հաղթելու վճռականությամբ, իսկ այս հարցում անչափ կարևոր է ձեր ներկայությունը Լեյրիայի «Մագալյաեշ Պեսոա» մարզադաշտում։
Արի՛ մարզադաշտ և աջակցի՛ր «Արարատ-Արմենիային»։
Միասին մենք կարող ենք»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:01 , 2 նոյեմբերի
22:02 , 2 նոյեմբերի
21:10 , 2 նոյեմբերի
20:15 , 2 նոյեմբերի
19:08 , 2 նոյեմբերի
18:04 , 2 նոյեմբերի
17:07 , 2 նոյեմբերի
16:16 , 2 նոյեմբերի
15:27 , 2 նոյեմբերի
15:11 , 2 նոյեմբերի