11:04  ,  2 նոյեմբերի, 2026

20-ամյա Անդրեա Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ

«Մերսեդեսի» 20-ամյա իտալացի ավտոարշավորդ Անդրեա Կիմի Անտոնելի Մեքսիկայի Մեծ մրցանակում երրորդ տեղը գրավելուց հետո ժամանակից շուտ նվաճեց Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը։ Նա այս հաջողությանը հասած ամենաերիտասարդ մրցարշավորդն է պատմության մեջ։

Մեքսիկայում հաղթեց «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը։ Երրորդ տեղը գրաբեց «Ֆերարիի» բրիտանացի ներկայացուցիչ, Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը։

Մեքսիկայի Մեծ մրցանակից առաջ Անդրեա Կիմի Անտոնելին ընդհաուր հաշվարկում 123 միավորի առավելություն ուներ երկրորդ տեղում գտնվող բրիտանացի Ջորջ Ռասելի («Մերսեդես») նկատմամբ եւ տիտղոսը նվաճելու համար պետք է 9-րդից ցածր տեղ չգրավեր։

Անտոնելին անցած տարի է նորամուտը նշել «Մերսեդեսում» եւ 150 միավորով գրավել էր 7-րդ տեղը։

Ընթացիկ առաջնության ավարտին մնացել է չորս փուլ։

Ֆորմուլա-1, Մեքսիկայի Մեծ մրցանակ

  1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 71 շրջան
    2. Լյուիս Հեմիլթոն («Ֆերարի»)՝ +0.799
    3. Անդրեա Կիմի Անտոնելի («Մերսեդես»)՝ +4.006
    4. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ +10.707
    5. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ +11.778
    6. Ջորջ Ռասել («Մերսեդես»)՝ +12.263
    7. Օսկար Պիաստրի («Մաքլարեն»)՝ +19.475
    8. Ֆրանկո Կոլապինտո («Ալպին»)՝ +20.204
    9. Լիամ Լոուսոն («Ռեյսինգ Բուլզ»)՝ +20.899
    10. Պիեր Գասլի («Ալպին»)՝ +21.483

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print