11:04 2 նոյեմբերի, 2026«Մերսեդեսի» 20-ամյա իտալացի ավտոարշավորդ Անդրեա Կիմի Անտոնելի Մեքսիկայի Մեծ մրցանակում երրորդ տեղը գրավելուց հետո ժամանակից շուտ նվաճեց Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը։ Նա այս հաջողությանը հասած ամենաերիտասարդ մրցարշավորդն է պատմության մեջ։
Մեքսիկայում հաղթեց «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը։ Երրորդ տեղը գրաբեց «Ֆերարիի» բրիտանացի ներկայացուցիչ, Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը։
Մեքսիկայի Մեծ մրցանակից առաջ Անդրեա Կիմի Անտոնելին ընդհաուր հաշվարկում 123 միավորի առավելություն ուներ երկրորդ տեղում գտնվող բրիտանացի Ջորջ Ռասելի («Մերսեդես») նկատմամբ եւ տիտղոսը նվաճելու համար պետք է 9-րդից ցածր տեղ չգրավեր։
Անտոնելին անցած տարի է նորամուտը նշել «Մերսեդեսում» եւ 150 միավորով գրավել էր 7-րդ տեղը։
Ընթացիկ առաջնության ավարտին մնացել է չորս փուլ։
Ֆորմուլա-1, Մեքսիկայի Մեծ մրցանակ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.