17:31  ,  30 հոկտեմբերի, 2026

Սամանիի գոլը «Վանին» փրկեց պարտությունից (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում 12-րդ տուրի առաջին խաղում «Սարդարապատն» ընդունեց «Վանին»: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Վանի» Կոտ դ’Իվուարը ներկայացնող կենտրոնական հարձակվող Կոն Բուկարին:

17-րդ րոպեին «Սարդարապատի» կիսապաշտպան Լեւոն Պետրոսյանը հավասարեցրեց հաշիվը: 61-րդ րոպեին 23-ամյա հարձակվող Համլետ Մինասյանը  առաջ մղեց «Սարդարապատին» հաշվի մեջ:  

82-ից «Վանը» մնաց 10 ֆուտբոլիստով: Երկրորդ դեղին քարտը ստացավ եւ խաղադաշտից հեռացվեց նիգերիացի պաշտպան Ադեդայո Ականին:

88-րդ րոպեին նիեգրացի Խալիլ Սամանին հավասարեցրեց հաշիվը:

«Սարդարապատն» ունի 17 միավոր եւ 5-րդն է,  «Վանը» 9-րդն է՝ 11 միավոր: 

Հայաստանի առաջնություն, 12-րդ տուր

«Սարդարապատ» - «Վան»՝ 2:2

Լեւոն Պետրոսյան, 17, Համլետ Մինասյան, 61 – Կոն Բուարի, 17, Խալիլ Սամանի, 88

Հեռացում՝ Ադեդայո Ականի («Վան»), 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news