Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում 12-րդ տուրի առաջին խաղում «Սարդարապատն» ընդունեց «Վանին»: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Վանի» Կոտ դ’Իվուարը ներկայացնող կենտրոնական հարձակվող Կոն Բուկարին:
17-րդ րոպեին «Սարդարապատի» կիսապաշտպան Լեւոն Պետրոսյանը հավասարեցրեց հաշիվը: 61-րդ րոպեին 23-ամյա հարձակվող Համլետ Մինասյանը առաջ մղեց «Սարդարապատին» հաշվի մեջ:
82-ից «Վանը» մնաց 10 ֆուտբոլիստով: Երկրորդ դեղին քարտը ստացավ եւ խաղադաշտից հեռացվեց նիգերիացի պաշտպան Ադեդայո Ականին:
88-րդ րոպեին նիեգրացի Խալիլ Սամանին հավասարեցրեց հաշիվը:
«Սարդարապատն» ունի 17 միավոր եւ 5-րդն է, «Վանը» 9-րդն է՝ 11 միավոր:
Հայաստանի առաջնություն, 12-րդ տուր
«Սարդարապատ» - «Վան»՝ 2:2
Լեւոն Պետրոսյան, 17, Համլետ Մինասյան, 61 – Կոն Բուարի, 17, Խալիլ Սամանի, 88
Հեռացում՝ Ադեդայո Ականի («Վան»), 82
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:40 , 30 հոկտեմբերի 
18:18 , 30 հոկտեմբերի 
17:31 , 30 հոկտեմբերի
16:33 , 30 հոկտեմբերի
16:02 , 30 հոկտեմբերի
15:27 , 30 հոկտեմբերի
14:55 , 30 հոկտեմբերի
14:11 , 30 հոկտեմբերի
13:50 , 30 հոկտեմբերի
12:57 , 30 հոկտեմբերի