10:31  ,  30 հոկտեմբերի, 2026

ԱԱ. Պայքարի մեջ են մտնում Արսեն Հարությունյանը եւ Արման Անդրեասյանը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում երկրորդ մրցումային օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Մրցագորգ դուրս կգան Արսեն Հարությունյան (61 կգ) եւ Արման Անդրեասյան (70 կգ):

Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61կգ) կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ մրցակիցը կլինի մեքսիկացի Դերեկ Գարսիա Գվանաժվատոյի հետ:

 Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կհանդիպի որակավորման փուլի Ֆերհաթ Կիլիչ (Թուրքիա) - Վիշալ Կալիրամանա (Հնդկաստան) զույգի հաղթողին:

Երեկոյան մրցահերթում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Վազգեն Թեւանյանը (65 կգ): Եզրափակիչում Թեւանյանի մրցակիցը կլինի ամերիկացի Բոուեն Բասեթը։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից Աստանայի մրցագորգ դուրս կգան նաեւ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ) եւ Հրայր Ալիխանյան (79 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news