Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս եկավ երկրի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
Պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում հյուրընկալվեց Առաջին խումբը ներկայացնող նորաստեղծ «Օլիմպիային» եւ հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 4։1։
Հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում «Արարատ-Արմենիան» կարողացավ 3 գոլ խփել եւ հասնել հաղթանակի։
Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել «Վանը», «Միկան», «Փյունիկը», «Ուրարտուն», «Շիրակը» եւ «Ալաշկերտը»։
Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Օլիմպիա» - «Արարատ-Արմենիա»՝ 1։4 (հիմնական ժամանակ՝ 1:1)
Ժեզուս Գիլերմե, 30 - Ալիունե Նդուր, 15, 11մ, Հուգո Օլիվեյրա, 105, Մաքսանս Կարլիե, 115, Ֆրանսա Կառլոս, 119
Չիրացրած 11մ՝ Ալիունե Նդուր, 72
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:08 , 29 հոկտեմբերի 
18:10 , 29 հոկտեմբերի
17:46 , 29 հոկտեմբերի
17:34 , 29 հոկտեմբերի 
16:05 , 29 հոկտեմբերի
15:10 , 29 հոկտեմբերի 
14:11 , 29 հոկտեմբերի 
13:30 , 29 հոկտեմբերի
13:06 , 29 հոկտեմբերի
12:17 , 29 հոկտեմբերի