17:34  ,  29 հոկտեմբերի, 2026

Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինստագրամյան գրառումով արձագանքել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» արժանանալուն։ Բաց համացանցային քվեարկությանը մասնակցել էին երկրպագուները։

«Ֆուտբոլը պատկանում է երկրպագուներին։ Շնորհակալություն բոլոր ֆանատներին ամբողջ աշխարհում. «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակը» պատկանում է նաեւ ձեզ»,- գրել է Ռոնալդուն։

Քվեարկության արդյունքում լավագույնն էր ճանաչվել 2008-ին Ռոնալդուի ստացած «Ոսկե գնդակը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news