17:34 29 հոկտեմբերի, 2026Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինստագրամյան գրառումով արձագանքել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» արժանանալուն։ Բաց համացանցային քվեարկությանը մասնակցել էին երկրպագուները։
«Ֆուտբոլը պատկանում է երկրպագուներին։ Շնորհակալություն բոլոր ֆանատներին ամբողջ աշխարհում. «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակը» պատկանում է նաեւ ձեզ»,- գրել է Ռոնալդուն։
Քվեարկության արդյունքում լավագույնն էր ճանաչվել 2008-ին Ռոնալդուի ստացած «Ոսկե գնդակը»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.