11:04  ,  29 հոկտեմբերի, 2026

Կարեն Խաչանով․ Շատ գոհ եմ իմ խաղամակարդակից

Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը մեկնաբանել է իր մասնակցությունը Վիեննայում (Ավստրիա) անցկացվող ATP-500 մրցաշարին։

«Ես մեծ հաճույք ստացա խաղից և արեցի առավելագույնը։ Ցավոք, ստիպված եմ վաղաժամ լքել այս հրաշալի մրցաշարը, բայց շատ գոհ եմ իմ խաղամակարդակից և մարտական ​​ոգուց։ Լեփ-լեցուն տրիբունաների առջև խաղալը իսկական հաճույք էր։

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկան ինձ աջակցելու։ Կհանդիպենք հաջորդ տարի, Վիեննա», - գրել է Խաչանովը ինստագրամյան էջում։

Առաջին շրջանում Կարեն Խաչանովը 4:6, 6:7 (5:7) հաշվով պարտվել էր աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news