11:04 29 հոկտեմբերի, 2026Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը մեկնաբանել է իր մասնակցությունը Վիեննայում (Ավստրիա) անցկացվող ATP-500 մրցաշարին։
«Ես մեծ հաճույք ստացա խաղից և արեցի առավելագույնը։ Ցավոք, ստիպված եմ վաղաժամ լքել այս հրաշալի մրցաշարը, բայց շատ գոհ եմ իմ խաղամակարդակից և մարտական ոգուց։ Լեփ-լեցուն տրիբունաների առջև խաղալը իսկական հաճույք էր։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկան ինձ աջակցելու։ Կհանդիպենք հաջորդ տարի, Վիեննա», - գրել է Խաչանովը ինստագրամյան էջում։
Առաջին շրջանում Կարեն Խաչանովը 4:6, 6:7 (5:7) հաշվով պարտվել էր աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.