21:12  ,  28 հոկտեմբերի, 2026

2027թ․ «Ոսկե գնդակի» ֆավորիտները

Goal.com-ը ներկայացրել է  2027թ․ «Ոսկե գնդակի» ֆավորիտների տասնյակը՝ առաջին տեղում նշելով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալին, որը երրորդ տարին անընդմեջ արժանացավ լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին։

Երկրորդ տեղում է Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։

  1. Լամին Յամալ («Բարսելոնա»)
  2. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
  3. Ռաֆինյա Դիաս («Բարսելոնա»)
  4. Հարի Քեյն («Բավարիա»)
  5. Դեզիրե Դուե (ՊՍԺ)
  6. Մայքլ Օլիսե («Բավարիա»)
  7. Վիտինյա (ՊՍԺ)
  8. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)
  9. Դեքլան Ռայս («Արսենալ»)
  10. Ուսման Դեմբելե (ՊՍԺ)

2026-ին «Ոսկե գնդակին» արժանացավ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում