19:05  ,  28 հոկտեմբերի, 2026

Տոլեդոյի ողբերգության պատճառով Իսպանիայի գավաթի հանդիպումները հետաձգվել են

Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիան (RFEF) տեղափոխել է Իսպանիայի գավաթի խաղարկության այսօրվա բոլոր հանդիպումները՝ որպես երկաթուղային պատահարի հետեւանքով զոհերի նկատմամբ հարգանքի և համերաշխության նշան, հայտնում է Ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Իսպանական լրատվամիջոցների համաձայն՝ Տոլեդոյում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 179-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում