18:31  ,  28 հոկտեմբերի, 2026

«Արսենալի» պատմական հակառեկորդը

Անգլիայի չեմպիոն «Արսենալը» սահմանեց պատմական հակառեկորդ։ Լոնդոնյան ակումբը դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին գործող չեմպիոնը, որը դուրս մնաց Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունից չորրորդ դիվիզիոնի ակումբից կրած պարտության հետեւանքով, հաղորդում է Squawka-ն։

1/8 եզրափակչում «Արսենալը» սենսացիոն պարտություն կրեց «Ֆլիթվուդ Թաունից» (1։1, 11մ՝ 3։5)։

2012/2013 մրցաշրջանում «Արսենալը» Անգլիական լիգայի գավաթի քառորդ եզրափակիչում 11-մետրանոց հարվածաշարում պարտվել էր չորրորդ դիվիզիոնի «Բրեդֆորդ Սիթիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում