12:22  ,  27 հոկտեմբերի, 2026

Վարդան Մինասյանը գլխավորեց Բեյրութի «Նեջմեհը»

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշանակվել է Բեյրութի «Նեջմեհի» գլխավոր մարզիչ, հաղորդում է լիբանանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Լիբանանի ընթացիկ առաջնությունում «Նեջմեհը» 6-րդն է։ Թիմը մասնակցում է նաեւ Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլին։

2025թ․ մայիսին «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց հետո Վարդան Մինասյանը չուներ մարզչական աշխատանք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news