Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Չինաստանի Նինբո քաղաքում տեղի կունենա ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որն առաջին վարկանիշային մրցաշարն է լինելու Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար:
Հայաստանն աշխարհի առաջնությանը կմասնակցի 12 ծանրորդով:
Հակոբ Փիլոսյանի գլխավորած հավաքականի կազմում Չինաստանում մեդալների եւ օլիմպիական վարկանիշային միավորների համար կպայքարեն Գառնիկ Չոլաքյանը (65 կգ), Գոռ Սահակյան, Տիգրան Կարապետյան (75 կգ), Ռաֆիկ Հարությունյան, Մարտին Պողոսյանը (85 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (95 կգ), Գարիկ Կարապետյանը (110 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+110 կգ):
Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականի Չինաստանի մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը, Ալինա Սուքիասյան (77 կգ) Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան (86 կգ):
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մասնակցության ժամանակացույցը
Հոկտեմբերի 28, 12:00 (Երեւանի ժամանակ)
65 կգ` Գառնիկ Չոլաքյան (B խումբ)
Հոկտեմբերի 30, 12:00
57 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան
Հոկտեմբերի 31, 09:30
Տիգրան Կարապետյան (C խումբ)
15:00
75 կգ` Գոռ Սահակյան
Նոյեմբերի 2, 09:30
Մարտին Պողոսյան (C խումբ)
12:00
85 կգ` Ռաֆիկ Հարությունյան (B խումբ),
Նոյեմբերի 4, 12:00
95 կգ` Դավիթ Հովհաննիսյան (B խումբ)
Նոյեմբերի 5, 09:30
Ալինա Սուքիասյան (C խումբ)
Նոյեմբերի 6, 15:00
110 կգ` Գարիկ Կարապետյան
Նոյեմբերի 7, 15:00
86 կգ` Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան
Նոյեմբերի 8, 10:00
+110 կգ` Վարազդատ Լալայան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:10 , 27 հոկտեմբերի
13:03 , 27 հոկտեմբերի
12:22 , 27 հոկտեմբերի
12:07 , 27 հոկտեմբերի 
11:27 , 27 հոկտեմբերի
11:02 , 27 հոկտեմբերի
10:30 , 27 հոկտեմբերի
10:18 , 27 հոկտեմբերի 
09:58 , 27 հոկտեմբերի
09:11 , 27 հոկտեմբերի