Հայաստանի երրորդ ներկայացուցիչը դուրս եկավ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:
87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Թադեւոսյանը քառորդ եզրափակիչում 10:4 հաշվով պարտության մատնեց նորվեգացի Էքսուս Մակուբուին եւ կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:
Թադեւոսյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 6:3 հաշվով համառ պայքարում հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Միլադ Ալիրզաևին:
1/8 եզրափակիչում Թադեւոսյանը 4:1 հաշվով պարտության մատնեց Նուրսուլթան Տուրսինովին:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաեւ Եվրոպայի փոխչեմպիոն Կարեն Ասլանյանը եւ աշխարհի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:03 , 26 հոկտեմբերի
14:20 , 26 հոկտեմբերի
14:15 , 26 հոկտեմբերի
13:47 , 26 հոկտեմբերի 
13:24 , 26 հոկտեմբերի
12:46 , 26 հոկտեմբերի
12:41 , 26 հոկտեմբերի
12:07 , 26 հոկտեմբերի
11:35 , 26 հոկտեմբերի
11:03 , 26 հոկտեմբերի