10:06 26 հոկտեմբերի, 2026Մոնտե Կառլոյում անցկացված Tennis Europe Junior Masters մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը նվաճել է բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԹՖ-ի մամուլի ծառայությունը։
Խմբային փուլում հայ թենիսիստը տարել էր 2 հաղթանակ և երկրորդ տեղից դուրս եկել խմբից։ Երրորդ տեղի համար պայքարում Ավետիսյանը 1:6, 6:4, 7:5 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Վլադիսլավ Բոհոմոլկինին ու նվաճել բրոնզե մեդալ:
Europe Junior Masters-ին մասնակցում էին 2026 թվականին Եվրոպայի մինչև 16 տարեկան ամենաբարձր վարկանիշ ունեցող 8 թենիսիստները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.