19:18  ,  25 հոկտեմբերի, 2026

Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանի պարգեւատրումը Ռոտերդամում

 Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժության հաղթողի եւ մեդալակիրների պարգեւատրումը:

Աշխարհի կրկնակի չեմպիոն, 34-ամյա Արթուր Դավթյանը պարգեւատրվեց աշխարհի առաջնության երկրորդ ոսկե մեդալով: Նրա պատվին Ռոտերդամի մարզադահլիճում հնչեց Հայաստանի հիմնը:

Հիշեցնենք, որ օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիր Արթուր Դավթյանը մարզական կարիերայում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հայաստանի առաջատար մարմնամարզիկը եզրափակիչում երկու փայլուն ցատկերի արդյունքում վաստակեց 14.850 միավորը:

Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեյք Ջարմանը՝ 14.650 միավոր: Բրոնզե մեդալակիր դարձավ Նորվեգիան ներկայացնող Սեբաստիան Սպոնեւիկը՝ 14.366 միավոր:

Արթուր Դավթյանը նախորդ անգամ աշխարհի չեմպիոն էր դարձել 2022թ.:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 4 մասնակցով 4 մեդալով ավարտեց պայքարն աշխարհի առաջնությունը՝ 2 ոսկի, 2 բրոնզ:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը հոկտեմբերի 24-ին նվաճել էր 19-ամյա Համլետ Մանուկյանը, որն անգերազանցելի էր Նժույգ թափեր վարժությունում: Այս նույն վարժությունում բրոնզե մեդալակիր էր դարձել Մամիկոն Խաչատրյանը: Օղակների վարժությունում բրոնզե մեդալ էր նվաճել Արթուր Ավետիսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում