19:18 25 հոկտեմբերի, 2026Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժության հաղթողի եւ մեդալակիրների պարգեւատրումը:
Աշխարհի կրկնակի չեմպիոն, 34-ամյա Արթուր Դավթյանը պարգեւատրվեց աշխարհի առաջնության երկրորդ ոսկե մեդալով: Նրա պատվին Ռոտերդամի մարզադահլիճում հնչեց Հայաստանի հիմնը:
Հիշեցնենք, որ օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիր Արթուր Դավթյանը մարզական կարիերայում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հայաստանի առաջատար մարմնամարզիկը եզրափակիչում երկու փայլուն ցատկերի արդյունքում վաստակեց 14.850 միավորը:
Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեյք Ջարմանը՝ 14.650 միավոր: Բրոնզե մեդալակիր դարձավ Նորվեգիան ներկայացնող Սեբաստիան Սպոնեւիկը՝ 14.366 միավոր:
Արթուր Դավթյանը նախորդ անգամ աշխարհի չեմպիոն էր դարձել 2022թ.:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 4 մասնակցով 4 մեդալով ավարտեց պայքարն աշխարհի առաջնությունը՝ 2 ոսկի, 2 բրոնզ:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը հոկտեմբերի 24-ին նվաճել էր 19-ամյա Համլետ Մանուկյանը, որն անգերազանցելի էր Նժույգ թափեր վարժությունում: Այս նույն վարժությունում բրոնզե մեդալակիր էր դարձել Մամիկոն Խաչատրյանը: Օղակների վարժությունում բրոնզե մեդալ էր նվաճել Արթուր Ավետիսյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.