20:40  ,  24 հոկտեմբերի, 2026

Աշխարհի նորընծա չեմպիոն Համլետ Մանուկյանի, բրոնզե մեդալակիրներ Մամիկոն Խաչատրյանի եւ Արթուր Ավետիսյանի պարգեւատրումը (ֆոտո, վիդեո)

Նիդերլանդների Ռոտերդամում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում տեղի ունեցավ աշխարհի նորընծա չեմպիոն Համլետ Մանուկյանի, բրոնզե մեդալակիրներ Մամիկոն Խաչատրյանի եւ Արթուր Ավետիսյանի պարգեւատրումը:

19-ամյա Համլետ Մանուկյանը պարգեւատրվեց նժույգ թափեր վարժության ոսկե մեդալով, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալով:

Համլետ Մանուկյանի պատվին Ռոտերդամի դահլիճում հնչեց Հայաստանի հիմնը, բարձրացավ դրոշը:

Արթուր Ավետիսյանը պարգեւատրվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալով:

Նշենք, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը նվաճեց ոսկե մեդալ նժույգ թափեր վարժությունում:

Արթուր Ավետիսյանը նվաճեց իր կարիերայի առաջին մեդալն աշխարհի առաջնություններում:

Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում աշխարհի չեմպիոն հռչակվեց 15.300 միավորով, Մամիկոն Խաչատրյանը բրոնզե մեդալ նվաճեց 15.000 միավորով:

Օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14.233 միավոր:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականի աշխարհի առաջնության եզրափակիչ է դուրս եկել նաեւ Արթուր Դավթյանը:

Օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիչ Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչին կմասնակցի հոկտեմբերի 25-ին: Դավթյանը որակավորման փուլում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14.633 միավոր:

Նա որակավորման փուլում երկրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news