20:40 24 հոկտեմբերի, 2026Նիդերլանդների Ռոտերդամում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում տեղի ունեցավ աշխարհի նորընծա չեմպիոն Համլետ Մանուկյանի, բրոնզե մեդալակիրներ Մամիկոն Խաչատրյանի եւ Արթուր Ավետիսյանի պարգեւատրումը:
19-ամյա Համլետ Մանուկյանը պարգեւատրվեց նժույգ թափեր վարժության ոսկե մեդալով, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալով:
Համլետ Մանուկյանի պատվին Ռոտերդամի դահլիճում հնչեց Հայաստանի հիմնը, բարձրացավ դրոշը:
Արթուր Ավետիսյանը պարգեւատրվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալով:
Նշենք, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը նվաճեց ոսկե մեդալ նժույգ թափեր վարժությունում:
Արթուր Ավետիսյանը նվաճեց իր կարիերայի առաջին մեդալն աշխարհի առաջնություններում:
Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում աշխարհի չեմպիոն հռչակվեց 15.300 միավորով, Մամիկոն Խաչատրյանը բրոնզե մեդալ նվաճեց 15.000 միավորով:
Օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14.233 միավոր:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականի աշխարհի առաջնության եզրափակիչ է դուրս եկել նաեւ Արթուր Դավթյանը:
Օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիչ Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչին կմասնակցի հոկտեմբերի 25-ին: Դավթյանը որակավորման փուլում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14.633 միավոր:
Նա որակավորման փուլում երկրորդն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.