09:37  ,  23 հոկտեմբերի, 2026

Դոնալդ Թրամփը՝ Լեբրոն Ջեյմսին․ Պարտավոր է ներողություն խնդրել մեր երկրի համար զոհված ամերիկացի հերոսներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցում արած գրառումով քննադատել է «Ֆիլադելֆիա Սիքսերսի» աստղային նորեկ, ամերիկացի բասկետբոլիստ, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառակի չեմպիոն Լեբրոն Ջեյմսին՝ ԱՄՆ-ի հիմնի կատարման ժամանակ նրա վարքագծի համար, այն անվանելով «լիակատար անպատվություն» և պահանջելով ներողություն խնդրել ամերիկացի քաղաքացիներից:

Պատճառը եղել է տեսանյութը, որտեղ բասկետբոլիստը ծամածռվել է «Նյու Յորք Նիքսի» դեմ խաղից առաջ:

«Մեր ազգային օրհներգը լսելիս Լեբրոն Ջեյմսը անարգանք է դրսևորում մեր երկրի նկատմամբ։ Ես հենց սկզբից ասել եմ, որ նա սրիկա է, լիակատար խայտառակություն։

Լեբրոն Ջեյմսը պարտավոր է ներողություն խնդրել բոլոր այն մեծագույն ամերիկացի զինվորներից և հերոսներից, ովքեր զոհվել են ամերիկյան դրոշի և մեր երկրի համար եւ այն ամենի համար, ինչը մարմնավորում է մեր երկիրը»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news