22:35  ,  22 հոկտեմբերի, 2026

ԵԼ․ «ԱԶ Ալկմարն» ուժեղ էր «Արարատ-Արմենիայից»՝ 4:0 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի երրորդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց հոլանդական «ԱԶ Ալկմարին» եւ պարտվեց 0:4 հաշվով։

21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 21-ամյա դանիացի հարձակվող Վալդեմար Անդրեասենը (տեսանյութ)։

27-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց 23-ամյա բրազիլացի հարձակվող Ուեսլի Պատատին (տեսանյութ)։

76-րդ րոպեին Ուեսլի Պատատին դուբլ ձեւակերպեց։

79-րդ րոպեին «ԱԶ Ալկմարի» չորրորդ գոլը խփեց 23-ամյա նիդերլանդացի հարձակվող Մեքս Մեերդինկը։

Հաջորդ տուրում երեւանյան թիմը նոյեմբերի 5-ին կհյուրընկալվի պորտուգալական «Տորենսեին», որն այս տուրում 1:4 հաշվով պարտվեց հունգարական «Ֆերենցվարոշին»։

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News