22:35 22 հոկտեմբերի, 2026Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի երրորդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց հոլանդական «ԱԶ Ալկմարին» եւ պարտվեց 0:4 հաշվով։
21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 21-ամյա դանիացի հարձակվող Վալդեմար Անդրեասենը (տեսանյութ)։
27-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց 23-ամյա բրազիլացի հարձակվող Ուեսլի Պատատին (տեսանյութ)։
76-րդ րոպեին Ուեսլի Պատատին դուբլ ձեւակերպեց։
79-րդ րոպեին «ԱԶ Ալկմարի» չորրորդ գոլը խփեց 23-ամյա նիդերլանդացի հարձակվող Մեքս Մեերդինկը։
Հաջորդ տուրում երեւանյան թիմը նոյեմբերի 5-ին կհյուրընկալվի պորտուգալական «Տորենսեին», որն այս տուրում 1:4 հաշվով պարտվեց հունգարական «Ֆերենցվարոշին»։
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.