Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» 27-ամյա բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Աուգուստոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Դոնեցկի «Շախտյորի» (Ուկրաինա) նկատմամբ հաղթանակը։
Վերջնամասում 10 խաղացողով մնացած իտալական թիմը նրա գոլի շնորհիվ հաղթեց 1։0 Գոլային փոխանցումը կատարել էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Շատ կարևոր գոլ էր։ Հենրիխ Մխիթարյանը հիանալի գոլային փոխանցում կատարեց, բայց Զելինսկին նույնպես հիանալի աշխատանք կատարեց այդ հարձակումը սկսելիս։ Պետք է շնորհավորեմ իմ բոլոր թիմակիցներին։ 10 ֆուտբոլիստով միշտ էլ հեշտ չէ։
Մենց ցույց տվեցինք, որ շատ էինք ցանկանում հաղթել։ Չեմպիոնների լիգայում ամեն հանդիպումն է շատ բարդ»,- Աուգուստոյի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղում «Ինտերը» նոյեմբերի 3-ին կհյուրընկալվի հոլանդական «Ֆեյենորդին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:07 , 22 հոկտեմբերի 
11:24 , 22 հոկտեմբերի
11:03 , 22 հոկտեմբերի
10:02 , 22 հոկտեմբերի
09:34 , 22 հոկտեմբերի
09:05 , 22 հոկտեմբերի 
00:56 , 22 հոկտեմբերի
23:58 , 21 հոկտեմբերի 
22:39 , 21 հոկտեմբերի
22:01 , 21 հոկտեմբերի