16:21 21 հոկտեմբերի, 2026Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ավագ Ջոշուա Կիմիխը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպումն Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» դեմ։
«Մերձավոր ազգականի կորստի պատճառով Ջոշուա Կիմիխը չի ընդգրկվել «Արսենալի» դեմ խաղի հայտացուցակում։ Նրա ընտանիքի անունից խնդրում ենք հարգել նրա անձնական կյանքը և զերծ մնալ այս հարցի վերաբերյալ հետագա հարցումներից և հրապարակումներից։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ջոշուա Կիմիխին և նրա ընտանիքին»,- նշվում է գերմանական ակումբի հաղորդագրությունում։
Bild-ի տվյալներով՝ կիսապաշտպանի հայրը՝ Ջոշուա Բերտոլդը, մահացել է 57 տարեկանում։
«Բավարիա» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.