Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ից կրած 2:4 հաշվով պարտությունը։
Ընթացիկ մրցաշրջանում կատալոնական թիմը կրեց առաջին պարտությունը։
«Ֆանտաստիկ խաղ էր, բայց ՊՍԺ-ն ցույց տվեց, որ մեզնից ուժեղ է։ Նրանք շատ որակյալ անցումներ ունեն պաշտպանությունից հարձակում, բացի այդ վերջին 15 րոպեն մեզնից թարմ էին։
Բայց դա արդարացում չէ։ Մենք լավագույն նախապատրաստությունը չէինք ունեցել այս խաղին։ Պետք է վերլուծենք եւ բարելավենք ամեն ինչ։ Պարտվեցինք, բայց դասեր քաղեցինք»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է AS-ը։
ՊՍԺ-ն 9 միավորով ընթացիկ առաջատարն է, «Բարսելոնան» ունի 6 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:07 , 21 հոկտեմբերի
14:11 , 21 հոկտեմբերի
13:33 , 21 հոկտեմբերի
13:06 , 21 հոկտեմբերի
12:40 , 21 հոկտեմբերի 
12:02 , 21 հոկտեմբերի 
11:33 , 21 հոկտեմբերի
11:04 , 21 հոկտեմբերի
10:37 , 21 հոկտեմբերի 
10:02 , 21 հոկտեմբերի