13:50  ,  27 դեկտեմբերի, 2012

Արաս Օզբիլիսը՝ «Կուբանի» լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Կուբանի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է կրասնոդարյան ակումբի՝ աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ:

Հարցմանը մասնակցած 2826 երկրպագուների 54 տոկոսն իրենց ձայնը տվել են 22-ամյա Օզբիլիսին: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի երկրորդ հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Բելենովը, ով արժանացել է ձայների 29.7 տոկոսին: Անխել Դեալբերտը եզրափակել է լավագույն եռյակը՝ 4 տոկոս։ Ալեքսեյ Իոնովը ստացել է 2.8 տոկոս ձայներ, Իբրահիմ Բալդեն ու Վլադիսլավ Կուլիկը՝ 2.7-ական, իսկ Ալեքսեյ Կոզլովը՝ 1.8: Երկրպագուների 2.3 տոկոսն ընտրել է իր տարբերակը: 

Հիշեցնենք, որ Օզբիլիսը 2012-ին Ամստերդամի «Այաքսից» է տեղափոխվել «Կուբան»։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 15 խաղի, խփել է 7 գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում