Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Կուբանի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է կրասնոդարյան ակումբի՝ աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ:
Հարցմանը մասնակցած 2826 երկրպագուների 54 տոկոսն իրենց ձայնը տվել են 22-ամյա Օզբիլիսին: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի երկրորդ հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Բելենովը, ով արժանացել է ձայների 29.7 տոկոսին: Անխել Դեալբերտը եզրափակել է լավագույն եռյակը՝ 4 տոկոս։ Ալեքսեյ Իոնովը ստացել է 2.8 տոկոս ձայներ, Իբրահիմ Բալդեն ու Վլադիսլավ Կուլիկը՝ 2.7-ական, իսկ Ալեքսեյ Կոզլովը՝ 1.8: Երկրպագուների 2.3 տոկոսն ընտրել է իր տարբերակը:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը 2012-ին Ամստերդամի «Այաքսից» է տեղափոխվել «Կուբան»։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 15 խաղի, խփել է 7 գնդակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի