18:15  ,  14 հոկտեմբերի, 2026

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը Ալբանիայում անցկացվող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հռչակվեց  չեմպիոն: 

Դյուրեսի մրցահարթակում Հայաստանի ներկայացուցիչը հավասարը չունեցավ կանանց 57 կգ քաշայինների պայքարում՝ երկամարտում գրանցելով 202 կգ արդյունք: Պոկում վարժությունում մեծահասակների Եվրոպայի չեմպիոնը գլխավերեւում պահեց 85 կգ ու 90 կգ եւ արժանացավ այս վարժության ոսկե մեդալակիր: Գրիգորյանն առաջինն էր նաեւ հրում վարժությունում՝  106 կգ, 109 կգ ու 112 կգ արդյունքով: 

Հայաստանի հավաքականի կազմում Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել 60 կգ քաշային Սեյրան Խուդանյանը: 

Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում գրանցել է 256 կգ (117+139): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում