10:12  ,  13 հոկտեմբերի, 2026

Ասիական ՉԼ. «Ալ Ահլիի» վստահ հաղթանակը, Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը

Ասիայի Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում գավաթակիր «Ալ Ահլին» մրցեց «Ալ Վասլի» հետ: Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի թիմը հաղթեց 3:1 հաշվով:

«Ալ Ահլիի» կազմում աչքի ընկան բրազիլացի պաշտպան Ռոջեր Իբանյեսը, պորտուգալացի կիսապաշտպան Ֆրանսիշկու Տրինկաուն եւ արաբ հարձակվող Ֆիրաս Ալ Բուրայկան:

Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ մեկնարկային կազմում մասնակցեց հանդիպմանը եւ փոխարինվեց 68-րդ րոպեին։

«Ալ Վասլի» կազմում միակ գոլի հեղինակ դարձավ պորտուգալացի պաշտպան Պեդրու Մալիեյրուն:

Ասիայի Չեմպիոնների լիգա, Էլիտայի լիգա, Արեւմտյան գոտի

«Ալ Վասլ» - «Ալ Ահլի»` 1:3

Պեդրու Մալիեյրու, 45+3  - Ռոջեր Իբանյես, 20, Ֆրանսիշկու Տրինկաու, 58, Ֆիրաս Ալ Բուրայկան, 90+1

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от النادي الأهلي السعودي (@alahliclub.sa)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print